20 / Հունիս / 2021

Քաղաքական կողմնացույց

1/ 40
Հայաստանի անվտանգությունը պետք է շաղկապած պահել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ:
Հայաստանը ավելի պաշտպանված կլինի, եթե ԵՄ կողմնորոշումը դարձնի իր առաջնահերթությունը:
Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից:
Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:
Արցախի հանրապետությունը պետք է մտնի Հայաստանի Հանրապետության կազմի մեջ:
Արցախի անկախության ճանաչումը ՀՀ կողմիցեւ միջազգային մակարդակում մեր առաջնահերթությունն է:
Արցախի հարցի լուծումն ընդունելի է հետեւյալ տարբերակով. Արցախի ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում եւ Հայաստանին կապող ճանապարհ:
Զենք կրելու իրավունքը հարկավոր է ազատականացնել:
Ոչ մի դիվանագիտական հաղորդակցություն չի կարող լինել Թուրքիայի հետ առանց Թուրքիայիկողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման:
Հարկավոր է առանց միջնորդների դիվանագիտական հաղորդակցություն հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:
Չի կարելի Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի դիմաց տարածքային զիջումներ անելԱդրբեջանին:
Դատավորներն անձամբ պետք է հատուցեն իրենց անարդար վճիռների հետեւանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռների վնասները:
Հայաստանում մինչեւ 2018 թ. մայիսը համակարգային կոռուպցիա է եղել:
Հայաստանում 2018 թ. ապրիլ-մայիսին եղածը հեղափոխություն էր:
Ապօրինի կերպով հարստացած անձանցից հարկավոր է վերադարձնել ակտիվները (գույք, դրամ եւ այլն) պետությանը:
Հայաստանում հարկավոր է իրականացնել դատավորների, ոստիկանության, քննչական մարմինների եւ դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների քննազտում կամ վեթինգ՝ վարած գործերի ուսումնասիրմամբ, մասնագիտական քննությամբ, գույքային օրինավորությամբ եւ շահերի հայտարարագրմամբ:
Հայաստանում հարկավոր է ներկա եւ նախկին պաշտոնյաների լյուստրացիա իրականացնել:
Հարկավոր է նվազեցնել ՀՀ վարչապետի լիազորությունները եւ դրանք հանձնել խորհրդարանին:
Հարկավոր է ավելացնել Հայաստանի նախագահի լիազորությունները` պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը:
1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դեռ ամբողջովին չի բացահայտված:
Անհրաժեշտ է 2008 մարտի 1-ի ապօրինությունների եւ սպանությունների գործով քննությունը շարունակել եւ բացահայտել բոլոր հանցագործներին:
Հակամենաշնորհային օրենսդրությունը Հայաստանում արդյունավետ է գործում:
Առանց Արցախյան հակամարտության լուծման հնարավոր է այնպիսի քաղաքականություն վարել, որ Հայաստանը տնտեսապես զարգանա:
Մաքսային եւ հարկային ներկա վարչարարությունը չի վնասում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը:
Անհատի եկամտից համահարթ (բոլորից նույնմասնաբաժնով՝ տոկոսով) հարկման համակարգը ավելի նպատակահարմար է Հայաստանում կիրառել, քան պրոգրոսիվ (քիչ եկամուտ ունեցողից՝ քիչ, շատ եկամուտ ունեցողից՝ ավելի շատ) հարկման համակարգը:
Համայնքների խոշորացումը պետք է իրականացվի միայն բնակիչների համայնքների բնակիչների համաձայնությամբ:
Հարկավոր է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ ֆինանսավորումը՝ նվազեցնելով պետական իշխանության լիազորությունները տեղերում:
Հայաստանում պետական համակարգի դրվածքը խտրական է տարբեր համայնքների նկատմամբ:
Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի՝ անվտանգության նկատառումներով:
Հանքարդյունաբերության օրենսդրությունն ուպրակտիկան Հայաստանում ավելի շատ վնասումէ երկրին, քան զարգացնում այն:
Կրոնական, ազգային, էթնիկական, սեռական եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները նույնպես կարող են զբաղեցնել բարձր պաշտոններ ուժային կառույցներում, օրինակ՝ ՊՆ նախարար, դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար:
Հայաստանին հարկավոր չէ ունենալ խտրականության դեմ օրենսդրություն:
Համայնքային մանկապարտեզներում եւ պետական դպրոցներում բոլոր երեխաների համար կրթությունը պետք է լինի համահավասար՝ որակով, անվճար եւ հասանելի՝ անկախ բնակության վայրից:
Պետք է ներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրում՝ պետական միջոցների հաշվին:
Մայրաքաղաքը հարկավոր է տեղափոխել:
Մոտակա 4-5 տարում հնարավոր է լուծել աղետի գոտու եւ այլ բնակավայրերում անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցությանհարցը:
Քաղաքացիական հասարակությունը (հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, միությունները, ակտիվ քաղաքացիները) պետք է իրականացնի պետական իշխանության մարմինների գործունեության վերահսկողություն եւ ազդի որոշումների կայացման վրա:
2020 թ. պատերազմում Հայաստանը պարտվել է հեղափոխության պատճառով:
Հայաստանում ժողովրդավարությունը վտանգում է ազգային անվտանգությունը: