20 / Հունիս / 2021

Քաղաքական կողմնացույց

«Քաղաքական կողմնացույցը» առցանց գործիք է, որի միջոցով քաղաքականությամբ հետաքրքրված ընտրողները կարող են պարզել, թե որքան համընկնում կա իրենց տեսակետների եւ 2021 թ. հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների ուրվագծած ծրագրերի միջեւ։ Միեւնույն ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ստանում ընտրողին ներկայացնելու իրենց դիրքորոշումները՝ Հայաստանի հիմնախնդիրների եւ զարգացման հեռանկարների շուրջ հարցապնդումներին առարկայական պատասխանելով, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում առանձին հարցեր մեկնաբանելով։ Այս գործիքը քաղաքացիներին հավակնորդ քաղաքական ուժերի գաղափարներին ծանոթանալու պարզեցված միջոց է, որը հաջողությամբ կիրառվում է արեւմտյան մի շարք երկրներում:

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մի շարք մասնագետների մասնակցությամբ մշակել եւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 26 կուսակցություններն դաշինքներին 40 հարցից բաղկացած հարցացանկ է ուղարկել, խնդրելով պատասխանել ստանդարտացված հարցապնդումներին, իսկ ցանկության դեպքում՝ մեկնաբանել այս կամ այն, կամ բոլոր պատասխանները: Նամակում բացատրվել է այդ հարցաթերթին պատասխանելու նպատակը: Հարցերը ներկայացնող մոտեցումները ձեւակերպված են իբրեւ պնդումներ, որոնց քաղաքական ուժերը կարող են համաձայնել կամ չհամաձայնել: Առաջարկվել է պատասխանի երեք տարբերակ՝ «համաձայն եմ», «համաձայն չեմ», «դժվարանում եմ պատասխանել»:

Մայիսի 30-ից սկսած ծրագրի համակարգողը նամակն ու հարցերն ուղարկել է հավակնորդ քաղաքական ուժերի համակարգողներին կամ խոսնակներին, բացատրելով հղված հարցման էությունը եւ խնդրելով պատասխանել հարցումներին: Որոշ քաղաքական ուժերի օպերատիվ կապի պատասխանատուների հետ կապ է հաստատվել օրական մի քանի անգամ: Սկսած հունիսի 1-ից ստացվում են պատասխանները, որոնք տեղադրվում են հատուկ այս ծրագրի համար նախատեսված կայքում www.compass2021.am: Հընթացս կայքում ավելացվում են ստացվող նորանոր պատասխանները: Այժմ արդեն հետաքրքրված քաղաքացիները այցելելով կայք, նույն հարցերին պատասխանելուց հետո իմանալ, թե Հայաստանի զարգացման հեռանկարների եւ խնդիրների կարգավորման իրենց մոտեցումները որքանով են համընկնում այս կամ այն քաղաքական ուժի մոտեցումներին կամ տարբերվում դրանցից: Համընկնումները ներկայացվում են տոկոսներով: Քաղաքացիները կարող են բոլոր հարցերին պատասխանելուց հետո ծանոթանալ նաեւ հարցմանը պատասխանած բոլոր կուսակցությունների մոտեցումներին այդ կամ այն հարցի շուրջ եւ ընթերցել նրանց մեկնաբանությունները, եթե այդպիսիք քաղաքական ուժը ներկայացրել է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հաշվի առնել, որ հարցերին պատասխանելուց հետո հայտնվող դիագրամներն ու տոկոսները ոչ մի դեպքում քաղաքական ուժերի վարկանիշներ չեն, խնդրում ենք դրանք չշփոթել վարկանիշերի հետ, վարկանշային հետազոտություն այս ծրագրով չի իրականացվել, սա սոցիոլոգիական, վարկանշային կամ փորձագիտական հարցում չէ: Այս ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի դրամաշնորհային աջակցությամբ:

Վերլուծություններ

Card image cap
Որ քաղաքական ուժն ինչպե՞ս է արձագանքել «Ասպարեզի» հարցմանը

Կարդալ ավելին
Card image cap
Լուսավոր Հայաստան եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունների դիրքորոշումը նույն հարցերի շուրջ

Կարդալ ավելին
Card image cap
Հարկավո՞ր է տեղափոխել մայրաքաղաքը. քաղաքական ուժերի դիրքորոշումը

Կարդալ ավելին